20:09  +04,  22 հուլիսի, 2019

«Այաքսը» փոխարինող գտավ Դե Լիգտին

Հոլանդիայի չեմպիոն եւ գավաթակիր Ամստերդամի «Այաքսը» ձեռք է բերել մեքսիկական «Ամերիկայի» եւ Մեքսիկայի հավաքականի պաշտպան Էդսոն Ալվարեսին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Այաքսը» 21-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 15 միլիոն եվրո եւ կնքել 5 տարվա պայմանագիր։

Նա պաշտպանությունում կզբաղեցնի Մատեյս Դե Լիգտի հեռանալուց հետո ազատ մնացած դիրքը։

Ալվարեսն անցած մրցաշրջանում «Ամերիկայի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Դե Լիգտի համար վճարել 75 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ