Բրազիլական «Գրեմիոն» ընդունել է Լոնդոնի «Արսենալը» առաջարկը 40 միլիոն եվրոյով վաճառել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էվերտոն Սոուզա Սոարեսին, հաղորդում է Globoesporte-ն։ Գործարքը կավարտվի հաջորդ շաբաթ։
«Արսենալի» բժշկական շտաբի ներկայացուցիչը մեկնել էր Բրազիլիա՝ ստուգելու ֆուտբոլիստի առողջական վիճակը։
23-ամյա Էվերտոնը Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճեց Ամերիկայի գավաթը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում