Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նորեկ «Երեւանը» սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին։
NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ երեւանյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է սերբ Նեբոյսյա Պետրովիչը, որին հայրենիքում անվանում են «Մարադոնա» լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստի հետ նմանության պատճառով։
59-ամյա մասնագետը կարիերայի ընթացքում գլխավորել է սերբական «Ռադը», «Մլադենովացը», «Բելգրադը», մակեդոնական «Սիլեկսն» ու «Պոբեդան»։
«Երեւանի» կազմում փորձաշրջան են անցնում ֆուտբոլիստներ Ռուսաստանից, Պորտուգալիայից, Բրազիլիայից, Ուկրաինայից եւ Բելառուսից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում