13:40  ,  14 հուլիսի, 2019

Բարձրագույն խմբի նորեկ «Երեւանն» ունի սերբ գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նորեկ «Երեւանը» սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին։

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ երեւանյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է սերբ Նեբոյսյա Պետրովիչը, որին հայրենիքում անվանում են «Մարադոնա» լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստի հետ նմանության պատճառով։

59-ամյա մասնագետը կարիերայի ընթացքում գլխավորել է սերբական «Ռադը», «Մլադենովացը», «Բելգրադը», մակեդոնական «Սիլեկսն» ու «Պոբեդան»։

«Երեւանի» կազմում փորձաշրջան են անցնում ֆուտբոլիստներ Ռուսաստանից, Պորտուգալիայից, Բրազիլիայից, Ուկրաինայից եւ Բելառուսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով