21:59  ,  13 հուլիսի, 2019

Ալեքսանդր Կարապետյանի նորամուտը Ռուսաստանի առաջնությունում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նորամուտը նշեց Ռուսաստանի առաջնությունում։ «Սոչիի» նորեկը փոխարինման դուրս եկավ Մոսկվայի «Սպարտակի» դեմ մեկնարկային տուրի հանդիպման 58-րդ րոպեին։

Մոսկվայում տեղի ունեցած խաղում 1։0 հաշվով առավելության հասան դաշտի տերերը։ Ավելացված չորրորդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Սամուել Ժիգոն։

Հիշեցնենք, որ 31-ամյա Ալեքսանդր Կարապետյանը Լյուքսեմբուրգի «Պրոգրեսից» է տեղափոխվել «Սոչի»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում