21:59 13 հուլիսի, 2019Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նորամուտը նշեց Ռուսաստանի առաջնությունում։ «Սոչիի» նորեկը փոխարինման դուրս եկավ Մոսկվայի «Սպարտակի» դեմ մեկնարկային տուրի հանդիպման 58-րդ րոպեին։
Մոսկվայում տեղի ունեցած խաղում 1։0 հաշվով առավելության հասան դաշտի տերերը։ Ավելացված չորրորդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Սամուել Ժիգոն։
Հիշեցնենք, որ 31-ամյա Ալեքսանդր Կարապետյանը Լյուքսեմբուրգի «Պրոգրեսից» է տեղափոխվել «Սոչի»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.