18:38  ,  12 հուլիսի, 2019

Վիրջիլ վան Դեյկը չի ցանկացել բանակցել «Բարսելոնայի» հետ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» փորձել է առաջարկ անել Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին, սակայն 28-ամյա ֆուտբոլիստը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից հեռանալու մտադրություն չունի եւ չի ցանկացել սկսել բանակցություններ կատալոնական ակումբի հետ, հաղորդում է բրիտանական Mirror-ը։

Վան Դեյկը 2018թ․ հունվարին է «Սաութհեմփթոնից» 84,65 միլիոն եվրոյով տեղափոխվել «Լիվերպուլ»՝ դառնալով ամենաթանկ պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ։

Վան Դեյկն այս տարի համարվում է «Ոսկե գնդակի» երեք հավակնորդներից մեկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English