09:51  ,  11 հուլիսի, 2019

«Չելսին» Լեմպարդի ղեկավարությամբ առաջին խաղն ավարտել է ոչ ոքի

Լոնդոնի «Չելսին» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ղեկավարությամբ առաջին խաղն ավարտել է ոչ ոքի։ Մրցակիցը եղել է իռլանդական «Բոհեմիանսը», որը առաջինը գոլ բաց թողնելուց հետո խուսափել է պարտությունից՝ 1։1։

«Չելսին» խաղացել է ոչ հիմնական կազմով։ Արդեն 8-րդ րոպեին հաշիվը բացել է բելգիացի Միշի Բատշուային։ Մրցակիցը հաշիվը հավասարեցրել է 89-րդ րոպեին։

Իռլանդիայի առաջնությունում «Բոհեմիանսը» 24 տուրից հետո երրորդ տեղում է։ Անգլիայի Պրեմյեր լիգան կմեկնարկի օգոստոսի 9-ին։ Առաջին տուրում «Չելսին» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում