17:33  ,  8 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ամերիկացի մարզուհին 1 ժամ 5 րոպեում պարտության մատնեց իսպանացի Կարլա Սուարես-Նավարոյին՝ 6։2, 6։2։

Քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի ամերիկացի Էլիսոն Ռիսկեն, որը պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթիին՝ 3։6, 6։2, 6։3։

Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի մրցաշարի 7-ակի հաղթող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով