17:28  +04,  8 հուլիսի, 2019

Ավտովթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը

Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը, Ֆեյսբուքում գրել է սպորտի փոխնարար Գեւորգ Լոռեցյանը։

Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։

Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը սկսել է մարզվել մարզիչ Երվանդ Կիրակոսյանի մոտ: Առաջին միջազգային մրցումը եղել է 2005 թվականին՝ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ 6-րդ տեղ է գրավել: 2005-2008 թվականների դադար է տվել։ 2008-ի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գրավել է երրորդ տեղը, 2009-ի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության կրկնակի չեմպիոն է, 2010-ին  Մ23 Եվրոպայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղ, 2011 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ