00:05  ,  3 հուլիսի, 2019

Արթուր Ալեքսանյան․ Երախտապարտ եմ մարզիչներիս (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերում չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո, Ինստագրամում արած գրառումով, արձանագրել է, որ մարզիկի կարիերայի ընթացում նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները եւ շնորհակալություն հայտնել մարզիչներին։

«Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ։

Երախտապարտ եմ մարզիչներիս... Իմ կերտած պատմությունը նրանց շնորհիվ է»,- գրել է Արթուր Ալեքսանյանը Ինստագրամում։

View this post on Instagram

A post shared by Artur Aleksanyan (@arturaleksanyan_) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում