Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվային, որը հայտարարել է 2020թ․ ամռանը մանչեսթերյան թիմից հեռանալու մասին։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դիտարկում է Մադրիդի «Ռեալի» 27-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոյի տարբերակը, հաղորդում է Marca-ն։ Արքայական ակումբը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին, սակայն Իսկոն հեռանալու մտադրություն չունի։
Ավարտված մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել վեց գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվական։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում