11:45  ,  27 հունիսի, 2019

Մարկ Գազոլը երկարաձգեց պայմանագիրը «Տորոնտոյի» հետ եւ կստանա 25 միլիոն դոլար

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն «Տորոնտո Ռեփթորսի» կենտրոնական Մարկ Գազոլը երկարաձգել է պայմանագիրը կանադական ակումբի հետ՝ օգտվելով մեկ տարով ավտոմատ երկարաձգելու կետից։ Նա մեկ մրցաշրջնի համար կստանա 25,6 միլիոն դոլար աշխատավարձ, հաղորդում է NBATV-ն։

Իսպանացի բասկետբոլիստն անցած մրցաշրջանում էր «Մեմֆիս Գրիզլիզից» տեղափոխվել «Տորոնտո» եւ առաջին անգամ դարձավ NBA-ի չեմպիոն։

Հիշեցնենք, որ եզրափակիչում շարքում «Տորոնտոն» 4։2 հաշվով հաղթեց նախորդ չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով