10:23  +04,  27 հունիսի, 2019

Ուեյն Ռունիի գոլը սեփական կիսադաշտից

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Դի Սի Յունայթեդը» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Օռլանդո Սիթիին»։

Միակ գոլը 10-րդ րոպեին սեփական կիսադաշտից խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին։

Ռունին 9-րդ գոլը խփեց ՄԼՍ-ում։ Ռմբարկուների մրցավազքի առաջատարը Կարլոս Վելան է (16 գոլ, «Լոս Անջելես»), երկրորդ տեղում է Զլատան Իբրահիմովիչը (11 գոլ, «Լոս Անջելես Գելաքսի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: