Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի չորս երեխաների նախկին դայակը շահել է ֆուտբոլիստի դեմ դատը, հաղորդում է բրիտանական The Sun-ը։
2018-ին Մահրեզի ընտանիքում աշխատած ֆիլիպինցի դայակը նախատեսված աշխատավարձից 4 հազար եվրո քիչ է ստացել։ Նա դիմել է դատարան։ Ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել դայակի աշխատավարձից չհիմնավորված պահում կատարելու համար եւ ստիպված կլինի փոխհատուցել։
Մահրեզի տարեկան աշխատավարձը 11,6 միլիոն եվրո է։ Նա 2018-ին ամռանն է «Լեսթերից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 67,8 միլիոն եվրոյով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի 
19:47 , 24 սեպտեմբերի
19:37 , 24 սեպտեմբերի
19:22 , 24 սեպտեմբերի
19:07 , 24 սեպտեմբերի 
18:39 , 24 սեպտեմբերի 
18:17 , 24 սեպտեմբերի 
18:05 , 24 սեպտեմբերի