Suárez pidiendo mano del portero pic.twitter.com/M1FxraYs8T
— FútbolPR - Fútbol de Puerto Rico (@FutbolPR_) 24 June 2019
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի Չիլի - Ուրուգվայ խաղում «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մրցակցի դարպասապահի կողմից սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար պահանջել է 11 մետրանոց։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի գոլի շնորհիվ Ուրուգվայի հավաքականը 7 միավորով C խմբում գրավել է առաջին տեղը, Չիլին 6 միավորով երկրորդն է։
Քառորդ եզրափակիչում Ուրուգվայը կմրցի Պերուի, Չիլին՝ Կոլումբիայի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում