00:53  +04,  24 հունիսի, 2019

Ամերիկայի Գավաթ. Կոլումբիան ու Արգենտինան դուրս եկան քառորդ եզրափակիչ

Կոլումբիայի եւ Արգենտինայի հավաքականները նվաճեցին Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգրեր:

Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Քաթարի թիմի նկատմամբ: Աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Սերխիո Ագուերոն:

Կոլումբիայի հավաքականն ուժեղ էր Պարագվայի թիմից՝ 1:0:

Կոլումբիան երեք հաղթանակից հետո B խմբում գրավեց առաջին տեղը, Արգենտինան երկրորդն է՝ 4 միավոր:

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգրեր նվաճել էին Բրազիլիան, Վենեսուելան ու Չիլին:

Ամերիկայի Գավաթ,  B խումբ, երրորդ տուր

Քաթար - Արգենտինա՝ 0:2  (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 4, Սերխիո Ագուերո, 82

Կոլումբիա - Պարագվայ՝ 1:0 (տեսանյութ)

Գուստավո Կուելյար, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ