13:10  ,  21 հունիսի, 2019

Միհրան Հարությունյանը մարզական հանդերձանք է գնել Արցախի համար (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը պատրաստվում է մեկնել Արցախ, որտեղ կբացվեն իր անվան երեք մարզադահլիճներ։

Մեկնումից առաջ Միհրան Հարությունյանը մարզական հանդերձանք է գնել։

View this post on Instagram

A post shared by Migran Arutyunyan (@maestro_migran) on

«Երեք դպրոցներից երկուսը մասնագիտացած կլինեն ըմբշամարտով, իսկ մեկը կունենա ինչպես ըմբշամարտի, այնպես էլ խառը մենամարտերի համար նախատեսված խմբակներ: Սա դեռ սկիզբն է: Ես նպատակ ունեմ ավելի շատ մարզադահլիճներ բացել Հայաստանում, մասնավորապես, սահմանային համայնքներում: Մինչեւ այս 3 դահլիճների բացումը մեծ աշխատանքներ են կատարվել: Ցանկանում եմ այս ոգով շարունակել: Արդեն ունենք մարզիչներ, որոնք ապրում են հենց սահմանային գյուղերում: Այս ակումբներում մարզվող երեխաների համար նաեւ կլինեն հատուկ համազգեստներ, մարզվելու բոլոր պայմանները։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի նրանք ոգեւորվեն, մոտիվացվեն եւ սիրով հաճախեն մարզումներին»,- ասել էր Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ  զրույցում։

Միհրան Հարությունյանը չի մասնակցի հուլիսի 6-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք խառը մենմարտերի Mix Fight 42 մրցաշարին։

Պատճառը պրոմոուտերական կազմակերպության հետ ֆինանսական անհամաձայնությունն է։ Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մարզիկին մենեջեր Հայկազ Ավետունցին։

Օլիմպիական փոխչեմպիոնի 3-րդ մրցակիցը խառը մենամարտերում պետք է լիներ «Տարզան» մականունով բրազիլացի Ուեսլի դե Ջեսուսը (5-8-0):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում