12:09  +04,  19 հունիսի, 2019

Մեսին «Բարսելոնայի» նախագահին խնդրել է վերադաձնել Նեյմարին

Իսպանիայի չեպիոն «Բարսելոնան» դիտարկում է բրազիլացի հարձակվող Նեյմարին Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ից վերադարձնելու տարբերակները։

Կատալոնական ակումբի արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուին խնդրել է վերադարձնել Նեյմարին, որը 2017-ին էր տեղափոխվել ֆրանսիական ակումբ 222 միլիոն եվրոյով, հաղորդում է elmundo.es-ը։

«Բարսելոնան» այժմ դիտարկում է Մադրիդի «Աթլետիկոյից» հեռացող ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին 120 միլիոն եվրոյով գնելու եւ ՊՍԺ-ի հետ Նեյմարի գործարքում ներառելու տարբերակը։ ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Նեյմարին, եթե ստանա 222 միլիոն եվրոյի առաջարկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ