16:03  ,  18 հունիսի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգեց պայմանագիրը գլխավոր մարզիչի հետ

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրի հետ։ 61-ամյա շվեյցարացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

Ֆավրը անցած ամռանն է ֆրանսիական «Նիցայից» տեղափոխվել «Բորուսիա»։

Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաեւ Բեռլինի «Հերտան», Մյոնխենգլադբախի «Բորուսիան», շվեյցարական «Սերվետը», «Ցյուրիխը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում