12:37  ,  18 հունիսի, 2019

Լեգենդար Դել Բոսկեի ասուլիսը Երեւանում (ուղիղ)

Լեգենդար իսպանացի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Երեւանում է եւ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում պատասխանում է լրագրողների հարցերին։

Ասուլիսից հետո Դել Բոսկեն հանդես կգա դասախոսությամբ հայ մարզիչների համար։ Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Դել Բոսկեի գլխավորությամբ (2008-2016) Իսպանիայի հավաքականը դարձել է 2010թ․ աշխարհի, 2012թ․ Եվրոպայի չեմպիոն։ Մադրիդի «Ռեալը» Դել Բոսկեի ղեկավարությամբ (1994, 1996, 1999-2003) հռչակվել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի Սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում