20:41  ,  10 հունիսի, 2019

«Բենֆիկայի» խաղացողը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալը» բանակցում է պորտուգալական «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։ 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում  ամրագրված է 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը, սակայն սպասվում է, որ բանակցությունների արդյունքում այդ գինը կնվազի։

Արքայական ակումբը պատրաստ է գործարքում ներառել նաեւ հարձակվող Ռաուլ դե Թոմասի տրանսֆերը լիսաբոնյան ակումբ։

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Ռուբեն Դիաշը մասնակցել է 32 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Եվրոպայի լիգայում Դիաշը մասնակցել է 6 հանդիպման՝ խփելով 1 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում