15:11  ,  6 հունիսի, 2019

NBA. Ստեֆեն Կարիի ռեկորդը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղարկող պաշտպան Ստեֆեն Կարին բարելավել է արդյունավետության անձնական ռեկորդը փլեյ-օֆֆի հանդիպումներում։

Եզրափակիչ շարքի երրորդ խաղում 31-ամյա Կարին «Տորոնտո Ռեփթորսի» դեմ անցկացրել է 43 րոպե, վաստակել է 47 միավոր։

Երրորդ խաղում 123։109 հաշվով հաղթել էր «Տորոնտոն» եւ եզրափակիչi շարքում առջեւում է 2։1 հաշվով։

Եզրափակիչ շարքի չորրորդ հանդիպումը տեղի կունենք հունիսի 8-ին Օքլենդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով