12:02  ,  6 հունիսի, 2019

NBA. «Տորոնտոն» երրորդ խաղում ուժեղ էր «Գոլդեն Սթեյթից»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչի երրորդ խաղում «Տորոնտո Ռեփթորսը» հյուրընկալվելիս 123։109 հաշվով հաղթել է չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։ Ամենաարդյունավետ խաղացողը «Գոլդեն Սթեյթի» պաշտպան Ստեֆեն Կարին էր, որը վաստակել է 47 միավոր։

Եզրափակիչ շարքում 2։1 հաշվով առջեւում է կանադական ակումբը։

Չորրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 8-ին դարձյալ «Գոլդեն Սթեյթի» խաղահրապարակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով