11:38  ,  5 հունիսի, 2019

Մահացել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահը

89 տարեկանում մահացել է ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ, շվեդ ֆուտբոլային պաշտոնյա Լենարտ Յուհանսոնը, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Յուհանսոնը ՈւԵՖԱ-ն գլխավորել է 1990-2007 թվականներին՝ դառնալով ռեկորդակիր պաշտոնավարման ժամկետով։ 2007թ․ հունվարին նա պաշտոնը քվեարկության արդյունքում փոխանցե ֆրանսիացի Միշել Պլատինիին։

Լենարտ Յուհանսոնի օրոք է ստեղծվել Չեմպիոնների լիգան, որը փոխարինեց Եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությանը՝ առաջատար ֆուտբոլային երկրներին հնարավորություն տալով մրցաշարում ներկայացված լինել մի քանի թիմով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում