19:01  ,  3 հունիսի, 2019

CONIFA Euro-2019. Արեւմտյան Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 5։0

Արցախում ընթացող Եվրոպայի չճանաչված երկրների ֆուտբոլային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արեւմտյան Հայաստանի հավաքականն Ասկերանում մրցեց Շեկելիլանդի հավաքականի հետ եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Հարություն Վարդանյանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Զավեն Բադոյանը, Դավիթ Հովսեփյանը՝ 11 մետրանոցից, Վարդան Բակալյանը, Դավիթ Մինասյանը, Արման Ասլանյանը։

1։0 հաշվի ժամանակ Արեւմտյան Հայաստանի հավաքականի դարպասին նշանակված 11 մետրանոցը հետ մղեց Գեւորգ Կասպարովը։

B խմբում ընդգրկված Արեւմտյան Հայաստանի հավաքականն առաջին տուրում 1։2 հաշվով պարտվել էր Հարավային Օսիայի թիմին։

Հունիսի 4-ին կայանալիք խմբային փուլի վերջին խաղում Արեւմտյան Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Պադանիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում