10:42  ,  3 հունիսի, 2019

NBA եզրափակիչ․ Չեմպիոնը հավասարեցրեց շարքի հաշիվը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչ շարքի երկրորդ խաղում չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» հյուրընկալվելիս 109։104 հաշվով առավելության հասավ «Տորոնտո Ռեփթորսի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետը խաղացողը դարձավ «Տորոնտոյի» հարձակվող Կավայ Լեոնարդը՝ 34 միավոր։ Հաղթող թիմի կազմում ամենաարդյունավետ խաղը ցուցադրեցին պաշտպաններ Ստեֆեն Կարին (23 միավոր) եւ Քլեյ Թոմփսոնը (25), հարձակվող Դրեյմոնդ Գրինը (17  միավոր) եւ կենտրոնական Դեմարկուս Քազինսը (11 միավոր)։ Քեւին Դյուրանտը վնասվածքի պատճառով բաց թողեց նաեւ երկրորդ հանդիպումը։

«Գոլդեն Սթեյթը» հավասարեցրեց շարքի հաշիվը՝ 1։1։ Երրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Օքլենդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով