19:15  ,  2 հունիսի, 2019

Գրիզմանն ու Նեյմարը ցանկանում են միանալ «Բարսելոնային»

Մադրիդի «Աթլետիկոյից» հեռանալու մասին հայտարարած ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը եւ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է  Mundo Deportivo-ն։ Նրանք մեծ ցանկություն ունեն խաղալ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ։

Կատալոնական ակումբի ղեկավարությունն առայժմ նախաձեռնություն չի ցուցաբերում։ Նեյմարին վերադարձնելու մասին «Բարսելոնան կարող  է մտածել միյան բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին վաճառելուց հետո։

Նեյմարի տրանսֆերը հիմա գնահատվում է 180 միլիոն եվրո։ Գրիզմանի տրանսֆերի գինը հուլիսի 1-ից պայմանագրով նախատեսված է 120 միլիո եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում