15:59  ,  31 մայիսի, 2019

«Լիվերպուլի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ներկայացրել է թիմի հայտացուցակը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղում: Հայտացուցակում տեղ են գտել 23 խաղացողներ:

Դարպասապահներ. Ալիսոն Բեքեր, Կեւին Կելեհեր, Սիմոն Մինյոլե:

Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ջո Գոմես, Դեյան Լովրեն, Ժոել Մատիպ, Ալբերտո Մորենո, Էնդրյու Ռոբերտսոն, Վիրջիլ վան Դեյկ:

Կիսապաշտպաններ. Ֆաբինյո, Ջորդան Հենդերսոն, Ադամ Լալանա, Ջեյմս Միլներ, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Ժորժինյո Վեյնալդում, Ջերդան Շաքիրի, Մոհամեդ Սալահ:

Հարձակվողներ. Ռիան Բրուստեր, Ռոբերտո Ֆիրմինո, Սադիո Մանե, Դիվոկ Օրիգի, Դանիել Սթարիջ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում