13:08  ,  29 մայիսի, 2019

Ջեւան Չելոյանց. Հայաստանում չկան նորմալ ակումբներ

Երեւանի «Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանցը թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու արարողությունից հետո պատասխանց լրագրողների հարցերին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ֆայզուլինը ցանկանում է աճել ակումբի հետ: Նա լավ մասնագետ է, այդ պատճառով որոշեցինք երկարաձգել պայմանագիրը:

Մենք աստիճանաբար գնում ենք դեպի նոր նպատակներ: Չեմպիոնությունն ինքնանպատակ չէ: Ցանկանում ենք կառուցել նորմալ ակումբ. դա մեր առաջնային նպատակն է: Չեմ ցանկանում նեղացնել ոչ մեկի, սակայն Հայաստանում չկան նորմալ ակումբներ: Միեւնույն ժամանակ, մեր խնդիրը եվրագավաթներում հաջողության հասնելն է:

Հաջորդ մրցաշրջանից ակումբը կանվանափոխվի «Ուրարտու»: Կողմնակալ մարդիկ տեղ չունեն հայկական ֆուտբոլում: Չմասնակցելով Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղին, մենք ընդգծեցինք մեր դիրքորոշումը»,- ասել է Ջեւան Չելոյանցը:

Հիշեցնենք, որ Իլշատ Ֆայզուլինի նոր պայմանագիրը «Բանանցի» հետ նախատեսված է մինչեւ 2023-ի ամառ:

Ռուս մասնագետը նախորդ տարվա օգոստոսին էր գլխավորել «Բանանցը»: Դրանից առաջ նա 2017-ի հուլիսից զբաղեցնում էր «Բանանցի» ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում