Երեւանի «Բանանցը» երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի հետ, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Ռուս մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023-ի ամառ:
«Բանանցի» մարզահամալիրում տեղի ունեցած արարողությանը ներկա էր նաեւ ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցը:
Իլշատ Ֆայզուլինը նախորդ տարվա օգոստոսին էր գլխավորել «Բանանցը», որը Հայաստանի առաջնության վերջին տուրից առաջ երրորդ տեղում է: Դրանից առաջ նա 2017-ի հուլիսից զբաղեցնում էր «Բանանցի» ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում