09:09  ,  29 մայիսի, 2019

#Corner. Մխիթարյանի ֆանատները՝ Բաքվի ոստիկանների թիրախում, МАТЧ ТВ-ի թիմի արկածները Երեւանում

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 34-րդ թողարկումը։

Լիխտենշտեյնի (հունիսի 8) եւ Հունաստանի (հունիսի 11) թիմերի դեմ Եվրո-2020-ի ընտրական հանդիպումներին պատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է օտարերկրյա ակումբներում հանդես եկող 11 ֆուտբոլիստների։ Ինչո՞ւ ցուցակում չէ Անդրե Կալիսիրը եւ ո՞ւր է կորել Գաել Անդոնյանը։ #Corner-ը կպարզաբանի։

Հարցազրույց պորտուգալական «Շավիշից» հեռացած Գեւորգ Ղազարյանի հետ։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ներկա էր Հայաստանի առաջնության «Ալաշկերտ» - «Բանանց» խաղին։

Հայաստանը երրորդ տարին անընդմեջ ընդունեց լրագրողների ֆուտբոլային մրցաշարը։ Այս տարի մասնակցում էր նաեւ ռուսական «МАТЧ ТВ»-ի թիմը։

#Corner-ի զվարճալի հարցազրույցները մեկնաբաններ Կոնստանտին Գենիչի եւ Ռոման Գուտցայտի հետ։

Մայիսի 30-ին հայտնի կդառնա Հայաստանի նոր չեմպիոնը։ #Corner-ը՝ Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերին հայտնի իսպանացի մրցավարների հրավիրելու պրակտիկայի մասին։

Նոր մրցաշրջանում Հայաստանի Առաջին լիգայի առաջնությանը կմասնակցեն նորաստեղծ «Տորպեդոն» ու «Վանը», որոնք ներկայացրել են լոգոները։

Արմավիրի ֆուտբոլային ակադեմիային հավակնում է ֆրանսիական ASK ընկերությունը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը դարձյալ բարձրացրել է Ազգային ստադիոնի կառուցման հարցը։ Նախագծում ներդրում անելու ցանկություն ունի չինական ընկերություն։

Բաքվում ոստիկանները հատուկ ուշադրություն են դարձնում Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկով զբոսնող ֆուտբոլասերներին։

ՈւԵՖԱ-ն արգելել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ «Արսենալի» ֆուտբոլիստներին որեւէ ակցիա իրականացնել Մխիթարյանին աջակցություն հայտնելու նպատակով։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար տարբեր երկրներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով