09:09  ,  27 մայիսի, 2019

20 տարի անց. «Մանչեսթեր Յունայթեդը» լեգենդների խաղում հաղթել է «Բավարիային» (ֆոտոշարք)

Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում տեղի է ունեցել լեգենդների հանդիպում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ: Անգլիական ակումբը հաղթել է 5:0 հաշվով: Հանդիպմանը ներկա է եղել 61,175 երկրպագու:

Խաղը նվիրված էր Չեմպիոնների լիգայի 1998/99 մրցաշարի եզրափակիչին, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» «Բավարիային» հաղթել էր 2:1 հաշվով՝ 2 գոլ խփելով ավելացված ժամանակում:

Լեգենդների հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 5:0

Ուլե-Գունար Սուլշեր, 4, Դուայթ Յորք, 30, Նիկի Բատ, 79, Լուի Սահա, 85, Դեւիդ Բեքհեմ, 89

«Մանչեսթեր Յունայթեդ». Շմեյխել, Գարի Նեւիլ, Ստամ, Յոնսեն, Իրվին, Բեքհեմ, Բատ, Սքոուլզ, Սուլշեր, Յորք, Քոուլ:  

«Բավարիա». Բուտ, Վիտաչեկ, Դեմիկելիս, Մատեուս, Օտլ, Զե Ռոբերտո, Էֆենբերգ, Սերժիու, Օլիչ, Մակայ, Էլբեր:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում