01:16  +04,  27 մայիսի, 2019

Ֆինլանդիայի հավաքականը՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

Տափօղակով հոկեյի Ֆինլանդիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Սլովակիայում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում ֆինները 3:1 հաշվով ուժեղ գտնվեցին Կանադայի հավաքականից:

Բրոնզե մեդալակիր դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում բուլիտներով հաղթեց չեխերին:

Մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող ճանաչվեց Կանադայի հավաքականի հարձակվող Մարկ Սթոունը, որը 10 խաղում դարձավ 8 գոլի հեղինակ եւ արժանացավ նաեւ լավագույն ռմբարկուի մրցանակին:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել ռուսներից: Ֆիններն աշխարհի չեմպիոն դարձել էին նաեւ 1995-ին եւ 2011-ին:

Աշխարհի առաջնություն, եզրափակիչ

Կանադա – Ֆինլանդիա՝ 1:3 (1:0, 0:1, 0:2)

Երրորդ տեղի խաղ

Ռուսաստան – Չեխիա ՝ 3:2 (1:2, 1:0, 0:0, 0:0, 2:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ