00:47  +04,  27 մայիսի, 2019

«Ատալանտան» ու «Ինտերը» կխաղան Չեմպիոնների լիգայում, «Միլանը» եւ «Ռոման»՝ Եվրոպայի լիգայում (տեսանյութ)

Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը:

Չեմպիոնի տիտղոսը նվաճած Թուրինի «Յուվենտուսի» եւ երկրորդ տեղը գրաված «Նապոլիի» պես Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին նաեւ բրոնզե մեդալակիր դարձած «Ատալանտան» ու չորրորդ տեղը զբաղեցրած «Ինտերը», որոնք հավաքեցին 69-ական միավոր: «Ատալանտան» նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայում:

«Միլանը» 68 միավորով գրավեց 5-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ 66 միավորով 5-րդ տեղում հայտնված «Ռոման» հանդես կգա նույն մրցաշարի որակավորման փուլում:

A Սերիայից դուրս մնացին «Էմպոլին», «Ֆրոզինոնեն» ու «Կյեւոն»:

Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Սամպդորիայի» 36-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, որը խփեց 26 գոլ:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ինտեր» - «Էմպոլի»՝ 2:1 (տեսանյութ)

Բալդե Կեիտա, 51, Ռաջա Նայնգոլան, 81 – Համեդ Տրաորե, 76

Չիրացված 11 մետրանոց՝ Մաուրո Իկարդի, 61 («Ինտեր»)

Հեռացումներ՝ Բալդե Կեյտա, 90+7 («Ինտեր»)

«Ռոմա» - «Պարմա»՝ 2:1 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 35, Դիեգո Պերոտի, 89 – Ժերվինյո, 86

«Սպալ» - «Միլան»՝ 2:3 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Վիկարի, 28, Մոհամեդ Ֆարես, 53 – Հական Չալհանօղլու, 18, Ֆրանկ Կասյե, 23, 66 (11մ)

«Ատալանտա» - «Սասուոլո»՝ 3:1

Դուվան Սապատա, 35, Ալեխանդրո Գոմես, 53, Մարիո Պաշալիչ, 65 – Դոմենիկո Բերարդի, 19

Հեռացումներ՝ Դոմենիկո Բերարդի, 45+5, Ֆրանչեսկո Մագնանելի, 83 (երկուսն էլ՝ «Սասուոլո»)

«Ֆիորենտինա» - «Ջենոա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ