16:15  ,  26 մայիսի, 2019

Նեյմարն ուղղաթիռով է ժամանել Բրազիլիայի հավաքականի մարզաբազա (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը միացել է Բրազիլիայի հավաքականին, որը պատրաստվում է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությանը։

27-ամյա ֆուտբոլիստը Ռիո դե Ժանեյրոյում ազգային թիմի մարզաբազա է ժամանել սեփական ուղղաթիռով, հայտնում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 7-ը։ Խմբային փուլում Բրազիլիայի մրցակիցները կլինեն Բոլիվիան, Վենեսուելան եւ Պերուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում