15:16  ,  25 մայիսի, 2019

«Նյու Յորք Կոսմոսի» սեփականատերը ձեռք կբերի իտալական «Ֆիորենտինան»

Ամերիկացի միլիարդատեր Ռոկո Կոմիսոն կդառնա իտալական «Ֆիորենտինայի» նոր սեփականատերը, հաղորդում է The New York Times-ը։ Գործարքի գումարը կկազմի 150 միլիոն դոլար։

69-ամյա Կոմիսոն ծնվել է Իտալիայում, 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, 1995-ին հիմնադրել է մալուխային հեռուստածառայություններ մատուցող Mediacom ընկերությունը։ Նա «Նյու Յորք Կոսմոսի» սեփականատերն է։ Կոմիսոյի կարողությունը գնահատվում է 4,9 միլիարդ դոլար։

Անցած տարի Կոմիսոն ցանկանում էր ձեռք բերել «Միլանը», սակայն կողմերը համաձայնության չհասան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում