12:40  ,  24 մայիսի, 2019

NBA. «Տորոնտոյին» մեկ հաղթանակ է բաժանում եզրափակիչից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի (Արեւելքի եզրափակիչ) 5-րդ խաղում «Տորոնտո Ռեփթորսը» հյուրընկալվելիս 105։99  հաշվով առավելության հասավ «Միլուոկի Բաքսի» նկատմամբ՝ շարքում տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը եւ հաշիվը դարձնելով 3։2։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Տորոնտոյում եւ հաղթանակի դեպքում կանադական թիմը դուրս կգա եզրափակիչ, որի առաջին ուղեգիրն արդեն ապահովել է չեմպիոնի տիտղոսն պաշտպանող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը», որը Արեւմուտքի եզրափակիչում 4։0 հաշվով հաղթել էր «Պորտլենդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով