15:34  ,  4 հուլիսի, 2017

«Վիլյառեալի» ու «Խետաֆեի» նախկին ֆուտբոլիստը նշանակվել է «Բանանցի» ակադեմիայի տնօրեն

Ռուսաստանցի մասնագետ Իլշատ Ֆայզուլինը նշանակվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրեն, հայտնում է ակումբի կայքը:

Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել եւ հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» եւ այլ ակումբներում:  

Մարզչական կրթությունն ու ՈւԵՖԱ-ի PRO արտոնագիրը նա ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Որպես ավագ մարզիչ աշխատել է «Զենիթի» ֆուտբոլի ակադեմիայում՝ համակարգելով 8-17 տարեկանների թիմերի մարզումային գործընթացը: Եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարն ու ուսումնամարզական աշխատանքներով տնօրենի տեղակալը:  

«Բանանցի» ակադեմիայի արդեն նախկին տնօրեն Արտաշես Ադամյանն կզբաղեցնի ակադեմիայի փոխտնօրենի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում