14:46  ,  21 հուլիսի, 2012

Ոստիկանությունը բռնագրավել է 10 հազար օլիմպիական կեղծ դրոշ

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հուլիսի 20-ին «Հիթրոու» օդանավակայանում բռնագրավել է Օլիմպիական խաղերի տարբերանշանով 10 հազար կեղծ դրոշներ: Օլիմպիական դրոշները Լոնդոն էին ժամանել Չինաստանից:

Մաքսային ծառայության աշխատակիցների կատարած հետաքննությունից հետո հայտնի է դարձել, որ դրոշները կեղծ են: 100 հազար ֆունտ արժողությամբ դրոշների հավաքածուն կոչնչացվի:

Ըստ ոստիկանության՝ ներկրող ընկերությունը չի իմացել դրոշների կեղծ լինելու մասին, գրում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով