12:47  ,  23 հունիսի, 2017

Լիոնել Մեսի. Չեմ կարող ասել, որ տեղափոխությունս Չինաստան անհնար է

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին չի բացառել, որ կարիերայի վերջում կարող է հանդես գալ նաեւ չինական սուպերլիգայում:

«Չեմ կարող ասել, որ տեղափոխությունս Չինաստան անհնար է: Ոչ ոք չի կարող ասել, որ ժամանակակից ֆուտբոլում կա անհնար որեւէ բան: Բայց չինական սուպերլիգայում խաղալու մասին երբեք չեմ մտածել: Միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»: Հիմա մտածում եմ միայն հաջորդ մրցաշրջանում հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելու մասին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն այժմ հայրենիքում է եւ պատրաստվում է հունիսի 30-ին կայանալիք իր հարսանիքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում