22:55  ,  20 հուլիսի, 2012

Շումախերն ընդունել է սխալը

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, «Մերսեդես» թիմի արշավորդ Միխայել Շումախերը ներողություն է հայտնել թիմի մեխանիկներին Գերմանիայի Մեծ մրցանակի խաղարկության ազատ մեկնարկներից երկրորդի ժամանակ ավտովթարի ենթարկվելու համար:

«Ես ներողություն եմ հայտնում սխալիս համար: Մեր մեխանիկների աշխատանքը մեծացավ: Բոլիդը պտտվեց, քանի որ ես մի ակնթարթ կորցրեցի կենտրոնացվածությունս: Ես միաժամանակ խոսում է ռադիոկապով եւ փոխում էի մեքենայի կարգավորումները: Դա խաղի մի մասն է»,- Շումախերի խոսքը մեջբերում է «Մերսեդեսի» կայքը:

Հիշեցնենք, որ 43-ամյա Շումախերը պատրաստվում է կարիերայի շարունակության մասին որոշում ընդունել հոկտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում