13:35  ,  18 հուլիսի, 2012

Սերգեյ Պրյադկինը՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի թեկնածու

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը դարձել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի թափուր պաշտոնի հավակնորդներից մեկը: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախագահ Օլգա Սմարոդսկայան, տեղեկացնում է «Интерфакс»-ը:

Սերգեյ Պրյադինը ռուսական Պրեմյեր լիգայում աշխատում է կազմակերպության հիմնադրման օրից (2001թ.), իսկ 2007-ից զբաղեցնում է նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հրաժարական էր տվել հունիսի 25-ին: Պրյադկինից բացի, թեկնածուների թվում է նաեւ Ռուսաստանի Պետական Դումայի փոխնախագահ Իգոր Լեբեդեւը, ով ՌԼԴԿ-ի հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու որդին է:

Ռուսաստստանի ֆուտբոլային միության նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում