11:15  ,  18 հուլիսի, 2012

Վիլանովա. Խնդիրներ չունեմ Մոուրինյոյի հետ

Ես խնդիրներ չունեմ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան:

«Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպից անցել է մեկ տարի, սակայն հասարակությունը մինչեւ օրս քննարկում է կատարվածը: Դա արդեն հոգնեցրել է ինձ: Իմ ու Մոուրինյոյի համար գլխավոր պատիժը որակազրկումն էր: Ինչ վերաբերվում է մեր հարաբերություններին, ասեմ, որ խնդիրներ չունեմ Մոուրինյոյի հետ: «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում մենք շատ հանգիստ ողջունեցինք միմյանց»,- Վիլանովայի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի կայացած Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ Մոուրինյոն մատը մտցրել էր Վիլանովայի աչքը, իսկ իսպանացին հրել էր պորտուգալացուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով