21:42  ,  17 հուլիսի, 2012

Միլան Միլանովիչ. «Շերիֆը» հաղթեց գրագետ մարտավարության շնորհիվ

«Ուլիս» - «Շերիֆ» դիմակայությունը դեռ ավարտված չէ, Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման հետխաղյա մամուլի սուլիսում հայտարարեց մոլդովական ակումբի գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը:

«Ինչպես եւ սպասում էի, հավասար խաղ ստացվեց, բայց երկրորդ խաղակեսում մենք տակտիկապես ավելի գրագետ գործեցինեք եւ դրա շնորհիվ կարողացանք արժանի հաղթանակ տանել: Այս խաղում մեր թիմը հանդես էր գալիս առանց մի քանի առաջատար խաղացողների: Ամեն դեպքում մրցակցությունը դեռ ավարտված չէ: Ինչպես այսօր, այնպես էլ պատասխան խաղում կխաղանք միայն հաղթանակի համար»,-  հայտարարեց Միլանովիչը:

Հիշեցնենք, որ «Շերիֆը» մոլդովացի կիսապաշտպան Սերգեյ Գեորգիեւի գոլի շնորհիվ Երեւանում նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին»: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին «Շերիֆի» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում