21:34  ,  17 հուլիսի, 2012

Սեւադա Արզումանյան. Կփորձենք հաղթել պատասխան խաղում

Պարտությունը մնում է պարտություն, սակայն սա այն պարտությունը չէ, որից հետո կարելի է զենքերը վայր դնել: Այս մասին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ուլիս» - «Շերիֆ» (0։1) խաղից հետո հայտարարել է Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը:

«Առաջին խաղակեսն անհամեմատ ավելի հաջող ստացվեց մեր թիմի մոտ: Կարողացանք մի քանի իրական գոլային պահեր ստեղծել մրցակցի դարպասի համար: Երկրորդ խաղակեսում որոշ բաներ չէին ստացվում: Մասնավորապես, անհաջող էինք իրացնում ստանդարտները, իսկ երկար փոխանցումները չէին ստացվում: Իհարկե, պարտությունը մնում է պարտություն, սակայն սա այն պարտությունը չէ, որից հետո կարելի է զենքերը վայր դնել: Կփորձենք պատասխան խաղում էլ մենք հաղթանակի հասնել»,- նշեց Սեւադա Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետական ստադիոնում կայացած խաղում Մոլդովայի 11-ակի չեմպիոնը հաղթեց նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Տիրասպոլի «Շերիֆ» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով