13:41  ,  15 հուլիսի, 2012

Տյագո Սիլվան 42 միլիոն եվրոյով տեղափոխվեց ՊՍԺ

Ֆրանիայի փոխչեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» պաշտոնապես հայտարարել է իտալական «Միլանի» եւ Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Տյագո Սիլվային ձեռք բերելու մասին:

Goal.com-ը գրում է, որ 27-ամյա բրազիլացու տեղափոխության համար փարիզյան ակումբը կվճարի 42 միլիոն եվրո: Սիլվան ՊՍԺ-ի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձով:

Տյագո Սիլվան 2008 թվականին բրազիլական «Ֆլումինենսեից» էր տեղափոխվել «Միլան», որի կազմում անցկացրել է 93 հանդիպում եւ դարձել է ութ գոլի հեղինակ: Բրազիլաիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 28 խաղի, խփել է մեկ գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս