13:44  ,  24 փետրվարի, 2017

Մոուրինյոն աջակցել է Ռանյերիին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աջակցություն է հայտնել իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանյերիին, որը նախօրեին հեռացվել էր Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

«Անգլիայի չեմպիոնն ու ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչը հեռացված է: Այդպիսին է ժամանակակից ֆուտբոլը, Կլաուդիո: Շարունակիր ժպտալ, ընկեր: Ոչ ոք չի ջնջի պատմությունը, որը դու ես գրել»,- Instagram-ում գրել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը 2015-ի ամռանն էր գլխավորել «Լեսթերը», որը նախորդ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում թիմը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում եւ խմբային փուլում գրավեց առաջին տեղը, իսկ 1/8 եզրափակիչի առաջին խաղում դրսում 1։2 հաշվով պարտվել է իսպանական «Սեւիլիային»: Անգլիայի առաջնության 25-րդ տուրից հետո լեսթերցիները 21 միավորով 17-րդ տեղում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում