13:18  ,  14 հուլիսի, 2012

Կասիլյասը չի մտածում «Ոսկե գնդակի» մասին

Ֆուտբոլում դարպասպահների աշխատանքը չի գնահատվում, այդ իսկ պատճառով նրանք հազվադեպ են արժանանում «Ոսկե գնդակին», հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը:

«Ոսկե Գնդակը» պատվաբեր մրցանակ է: Լսել եմ, որ այս տարի իմ անունը եւս կա հավակնորդների ցուցակում: Կարծում եմ, որ դարպասապահները նույնպես շատ կարեւոր դեր են կատարում ֆուտբոլում: Նրանց աշխատանքը չի գնահատվում, այդ իսկ պատճառով դարպասապահները հազվադեպ են արժանանում «Ոսկե գնդակին»: Եթե Լեւ Յաշինը ստացել է այդ մրցանակը, ուրեմն դա կարող են անել նաեւ մյուս դարպասապահները»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 31-ամյա Կասիլյասը Մադրիդի «Ռեալի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաեւ օգնեց Իսպանիայի ազգային հավաքականին պահպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով