23:51  ,  13 հուլիսի, 2012

Իբրահիմովիչը ժամանել է Փարիզ

Իտալական «Միլանի» եւ Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի փոխչեմպիոն «Պարի Սեն Ժերմենում» բուժզննում անցնելու համար, տեղեկացնում է RMC-ն:

30-ամյա հարձակվողը փարիզյան ակումբի հետ պայմանագիր կկնքի կամ հուլիսի 13-ի գիշերը, կամ երկուշաբթի օրը՝ հուլիսի 16-ին: Բանն այն է, որ հուլիսի 14-ին Ֆրանսիայում նշվում է Բաստիլի գրավման օրը:

Մինչեւ այս հաղորդվում էր, որ «Միլանի» առաջատարներ Տյագո Սիլվային ու Զլատան Իբրահիմովիչին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն կվճարի 70 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով